Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով ԴեաԼոԳ ծրագրի թիմի կողմից 2025 թվականի փետրվարի 07-ին ուղարկված գրությունը
հրամայում եմ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր 3․1-7) Անահիտ Սամվելի Մանուկյանին գործուղել քաղաք Երևան, Գրիգոր Լուսավորչի փողոց 4/2 հասցեի Դաբլ Թրի բայ Հիլթոն հյուրանոցի <<Միլանո>> դահլիճում <<Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին>> ծրագրի շրջանակներում կազմակերպված համայնքային ֆորումին մասնակցելու նպատակով։
2. Գործուղման ժամկետը 1 օր` 2025 թվականի փետրվարի 20-ին:
3․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել գործուղմանհաշվարկումն ու վճարումը։