Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Մարմաշեն համայնքի տեխնիկաների սպասարկման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի թիվ 58-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 138-Ա որոշման թիվ 1 հավելվածում՝
1․«Հենրիկ Մազմանյան» բառերը փոխարինել «Աննա Կասեմյան» բառերով։ 2․Հավելվածից հանել 5-րդ կետը։ |