|
ՆԱԽԱԳԻԾ 66 |
Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ,ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայասատանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի գլխավոր հատակագծին և գոտիավորման սխեմային համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերական,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության և բնակավայրերի նշանակության հողերը օտարել աճուրդ-վաճառքի միջոցով:
- Հողամասերի օտարման մեկնարկային գին սահմանել տվյալ պահին գործող կադաստրային արժեքի չափով:
- Արդյունաբերական,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության և բնակավայրերի նշանակության հողամասերի օտարման պայմաններն հաստատել համաձայն թիվ 1 հավելվածի:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(53.50 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|