Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 01-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքում 2024 թվականին իրականացվելիք տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին համաձայնություն տալու մասին» թիվ 88-Ա որոշման 1-ին կետի 13-րդ ենթակետում «հիմնանորոգում» բառից հետո ավելացնել «և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի 8-րդ փողոց 10 և 14 հասցեներում «Կարմիր Ավետարան» պուրակի կառուցում» բառերը: |