Այսօր: Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 164-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2025 թվականի N 164-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 253-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 86-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի, 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների 2025 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 253-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելու նպատակով սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին։

3․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների 2025 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 253-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությունը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։

4․ ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 19-ի թիվ 11 և 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 253-Ա որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 86-Ա որոշումը։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հոկտեմբերի  1-ից: 

 


Կողմ -21

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՄԱԹՈՍՅԱՆ ՄԱՐՏԻԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ

ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ

ՇԱՀԲԱԶՅԱՆ ՍԱՀԱԿԱՆՈՒՇ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ

ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ԹՈՐԳՈՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(25.34 Կբ)
(2.00 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner