Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայ առաքելական եկեղեցու Մարմաշենի հովվության հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Պետրոսյանի դիմումը՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» 4639 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի թեմի առաջնորդարանին տրամադրել 140000 (մեկ հարյուր քառասուն հազար) դրամ ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու էլեկտրաէներգիայի վարձը վճարելու համար: |