Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ավագանին որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2021 թվականի պաշտոնային դրույքաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձի նկատմամբ 70 %-ի չափով՝ 462980/չորս հարյուր վաթսուներկու հազար ինը հարյուր ութսուն/ դրամ :
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 17-ից: |