Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հացիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գրությունը և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հացիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության 8-րդ դասարանի աշակերտուհի Թամարա Հովհաննեսի Նահապետյանը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ 2022 թվականի մայիս ամսին անցկացված «Հայաստան ասելիս...» թեմայով շարադրությունների մրցույթում հաղթող է ճանաչվել և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի կողմից պարգևատրվել է պատվոգրով, ինչպես նաև գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի և ռուսաց լեզվի ու գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու ու Տավուշի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-ից 12-րդ դասարանների աշակերտների միջև կազմակերպված մրցույթ-փառատոնին «Ասմունք» անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից Թամարա Հովհաննեսի Նահապետյանին տրամադրել պարգևավճար ընդամենը 30.000/երեսուն հազար/ դրամ: |