Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի, սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգի» 7-րդ, 9-րդ և 10-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հուլիսի 25-ի թիվ 01/17/06777-2024 գրությամբ տրված համաձայնությունը` որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 08-094-0142-0013 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, 0,54975 հեկտար մակերեսով արոտավայրի հողատեսքը փոխել և այն ընդգրկել ավելի բարձրարժեք հողատեսքերի՝ վարելահողերի կազմում, անջրդի, չորրորդ գնահատման խմբում:
2.Սույն որոշման մեկ օրինակն օրենքով սահմանված կարգով տրամադրել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանմանը:
3.Գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի հողատեսքի, սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունն արտացոլել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի հողային հաշվեկշռում: