Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 76-րդ հոդվածի 3-րդ մասի, 94-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կամո և Մայիսյան բնակավայրերի տարածքներում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 5 կտոր, 3,1484 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերի պահպանության գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու, դրանց բերրիությունը բարձրացնելու և նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով օգտագործման տրամադրել վարձակալության իրավունքով՝ համաձայն հավելվածի:
2.Հողամասերն օգտագործման տրամադրել մրցութային կարգով, լոտերի թիվը սահմանել 5:
3.Հողամասերի տարեկան վարձավճարի մեկնարկային չափերը սահմանել սույն որոշման 1-ին կետի հավելվածում նշված լոտերին համապատասխան:
4.Մրցույթային մեկ քայլը սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով:
5.Հողամասերը վարձակալությամբ օգտագործման տրամադրել տասը տարի ժամկետով: