Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետությանօրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետությանօրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետի, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերի և 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 250-Ն որոշման հավելված N 1-ի 6-րդ կետի դրույթը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 300-Ն որոշումը և Անդրանիկ Ղազարյանի հայտը որոշում եմ՝
1. «Անդրանիկ Ղազարյան Մանուկի» (հարկ վճարողի հաշվառման համար 84404954, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար, տարի, ամիս, ամսաթիվ 55.863507, 2015-07-01, անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Բենիամին բնակավայր 18-րդ փողոց, տուն 7, գործունեություն իրականացնելու հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Ազատան բնակավայր 45-րդ փողոց) անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել սեղմված բնական գազի վաճառք իրականացնելու թույլտվություն՝ 2025 թվականի համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է 2025 թվականի հունվարի 24-ից և գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: