Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի,  կառավարության 2003 դեկտեմբերի 24-ի թիվ 1746-Ն որոշման 2-րդ կետի  «գ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետի և նույն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ կետի «գ» ենթակետի, 35-րդ կետի «գ» ենթակետի, 35.1-րդ և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինություններն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ոսկեհասկ գյուղի բնակիչ Վահրամ Վազգենի Գրիգորյանը 2024 թվականի մարտի 27-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 208,15 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով արտադրական նշանակության շինությունները, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-092-0095-0033 կադաստրային ծածկագրով 0,06037 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 208,15 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով արտադրական նշանակության շինությունները՝ յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի արժեքը 20000 դրամի և շինությունների տարածագնահատման գոտիականության 0,0743 գործակցի արտադրյալի չափով, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված, 08-092-0095-0033 կադաստրային ծածկագրով, 0,06037 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը կադաստրային արժեքով (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ոսկեհասկ, 27-րդ փողոց, 12/2 անասնաշենք, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 04082025-08-0004), ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով,  431379 (չորս հարյուր երեսունմեկ հազար երեք հարյուր յոթանասունինը) դրամ ընդհանուր արժեքով, որից՝ 309311 (երեք հարյուր ինը հազար երեք հարյուր տասնմեկ) դրամը շինությունների արժեքն է, իսկ 122068 (մեկ հարյուր քսաներկու հազար վաթսունութ) դրամը՝ հողամասի, օտարել ինքնակամ կառույցներն իրականացրած անձ՝ քաղաքացի Վահրամ Վազգենի Գրիգորյանին (ծնված 1955 թվականի օգոստոսի 10-ին):  
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝  
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:  
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով: 
 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Վահրամ Վազգենի Գրիգորյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից:  |