Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 165-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-051-0043-0003 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ԱԻԴԱ ԱՐՏԱՇԻ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ԽԱՆՈՒԹԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Աիդա Արտաշի Խուրշուդյանը   2022 թվականի սեպտեմբերի 8-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 18 քառակուսի մետր արտաքին մակերեսով խանութը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-051-0043-0003 կադաստրային ծածկագրով 0,012608 հեկտար մակերեսով բնակավայրերի  հողերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրնական ճանաչված 18 քառակուսի մետր մակերեսով խանութը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N18082022-08-0030), ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-051-0043-0003 կադաստրային ծածկագրով 0,012608 հեկտար մակերեսով բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Կամո, 1-ին փողոց, 12/1 խանութ) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով՝ 223568 (երկու հարյուր քսաներեք հազար հինգ հարյուր վաթսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով, որից 120366 Հայաստանի Հանրապետության դրամը շինության արժեքն է, իսկ 103202 Հայաստանի Հանրապետության դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Աիդա Արտաշի Խուրշուդյանին (նույնականացման քարտ 001687698 տրված 2014 թվականի ապրիլի 26-ին, 030-ի կողմից):

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար՝  Արծրունի  Իգիթյանին՝

1) Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը, համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար կատարված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը  քաղաքացու միջոցների հաշվին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner