Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի գյուղի վարչական ղեկավար Լևիկ Խաչատրյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի գյուղի բնակիչ, 44-օրյա պատերազմին զոհված Արսեն Սևակի Խաչատրյանի հիշատակին խաչքարի տեղադրման համար գումար տրամադրելու մասին՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի գյուղի բնակիչ Էդիտա Արամայիսի Խաչատրյանին տրամադրել 300000 (երեք հարյուր հազար) դրամ:
|