Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով հողամասի սեփականատեր՝ Էդվարդ Տարոնի Մանուկյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրում գտնվող 08-077-0108-0018 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0,6 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակություն՝ անասնապահական տնտեսություն հիմնելու և անասնագոմ կառուցելու համար:
2. Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունը սահմանված կարգով արտացոլել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: |