Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 209
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



09 սեպտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՎՈՒՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ 17 ՀԱՍՑԵԻ 08-071-0001-0026 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԿԵՆՑԱՂԻ ՏԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ, 28-րդ, 30-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3․2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ սահմանված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 600-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ցանկի 2-րդ  կետի դասակարգումները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրի 3-րդ փողոց, 17  հասցեի անշարժ գույքի համասեփականատեր Ժենիկ Խանաևի Հովհաննիսյանի դիմումը՝ որոշում եմ.

1.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրի 08-071-0001-0026 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության  0,0386 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման

2․  Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 1278617 վկայականում թիվ 1 համարակալմամբ 101,6  ներքին մակերեսով կենցաղի տան գործառնական  նշանակությունը փոխել բնակելի տուն գործառնական նշանակության

3․  Սույն որոշմամբ կատարված փոփոխությունները գրանցելու նպատակով,  ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հովհաննես Սարգսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner