Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի տարածքում գտնվող 08-006-0073-0001 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում նոր առաջացող 0,1578 հեկտար մակերեսով հատվածի գործառնական նշանակությունը փոխելու և հասցե տրամադրելու մասին» թիվ 430-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Որոշման վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «0,1578» թվերը փոխարինել «0,01578» թվերով: