Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «դ» կետերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 10-ի թիվ 210 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 10-ի թիվ 1 ակտը, ինչպես նաև այն հանգամանքը, որ 2025 թվականի հունիսի 8-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բակավայրի բնակիչ Վարդան Մեխակի Աթոյանի բնակելի տան տանիքն ամբողջությամբ և հիմք ընդունելով վերջինիս դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Սոցիալական հատուկ արտոնություններ» ծրագրի «Այլ նպաստներ բյուջեի» 4729 հոդվածից, արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Վարդան Մեխակի Աթոյանին տրամադրել վնասի մասնակի փոխհատուցում՝ ընդամենը 300000 / երեք հարյուր հազար / Հայաստանի Հանրապետության դրամ։ |