Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 301-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի նիստի թիվ 1 արձանագրությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք տեղափոխված անձանց սննդով և առաջին անհրաժետության այլ պարագաներով ապահովելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածից 900000 /ինը հարյուր հազար/ և «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածից՝ 300000 /երեք հարյուր հազար/ դրամ հատկացնել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք տեղափոխված անձանց սննդով և առաջին անհրաժետության այլ պարագաներով ապահովելու համար:
|