Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 28-րդ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ սահմանված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի դրույթներով՝ որոշում եմ․
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի բնակավայրի տարածքում գտնվող 08-016-0071-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի սահմանների ուղղման արդյունքում 08-016-0071-0016 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասի հետ համադրվող 0,052614 0,049989 հեկտար մակերեսով հատվածի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։
2. Սույն որոշմամբ կատարված փոփոխությունները գրանցելու նպատակով, ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին: