Քաղաքացի Նորիկ Սուրենի Սարգսյանը (ծնված 05/01/1952 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` համասեփականության իրավունքով իր ընտանիքի անդամներին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ախուրիկ բնակավայրի, 3-րդ փողոց, 8 հասցեի 0,1889 հեկտար մակերեսով, 08-006-0080-0013 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով:
Համասեփականության իրավունքով Նորիկ Սուրենի Սարգսյանի ընտանիքի անդամներին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի, Ախուրիկ բնակավայրի, 3-րդ փողոց, 8 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 314,96 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը, աստիճանահարթակները, մանսարդը և շվաքարանները կառուցվել են 2005 թվականինց 2013 թվականը (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024ATFKXT ծածկագրով:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ սահմանված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և 13-րդ կետի ա) և բ) ենթակետերի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Ախուրիկ բնակավայրի (Շիրակի մարզ, 17-րդ գոտի) համար 0,0743 է և հիմք ընդունելով Նորիկ Սուրենի Սարգսյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի, Ախուրիկ բնակավայրի, 3-րդ փողոց, 8 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 314,96 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը, աստիճանահարթակները, մանսարդը և շվաքարանները ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց:
2.Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված բնակելի նշանակության շինությունների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի, օրինականացման համար սահմանել 10000 դրամ, իսկ օժանդակ շինությունների համար 6000 դրամ և կիրառել շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության 0,0743 գործակիցը։
3.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր վճարը կազմում է 194684 (մեկ հարյուր ինսունչորս հազար վեց հարյուր ութսունչորս) դրամ։
4.Նույն հողամասի վրա գտնվող հողամասի հատակագծում նշված թիվ 10 շինությունը թողնել ինքնակամ, որի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները և ռիսկերը կրում են հողամասի համասեփականատերերը:
5.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 3-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի համասեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
7.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: