Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 28-րդ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի դրույթներով, որոշում եմ`
1.Սեփականության իրավունքով քաղաքացի Էդգար Հարությունի Փամբուկյանին (ծնված 1987 թվականի օգոստոսի 20-ին) պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Գյումրու խճուղի 1-ին փակուղի, 4 հասցեի 08-007-0002-0005 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, 0,6 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության։
2.Սույն որոշմամբ կատարված փոփոխությունը գրանցելու նպատակով, ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին: