Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչներ Վաչագան Վարդանյանի և Սվետլանա Դիլոյանի դիմումները ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի բյուջեի 10 բաժնի 07 խմբի 01 դասի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրի 4727 «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝
1) 2022 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայացած բռնցքամարտի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությունում 92 կիլոգրամ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ Վաչագան Վարդանյանին՝ 60000/վաթսուն հազար/ դրամ,
2) 2022 թվականի օգոստոսի 20-ին Հայաստանի Հանրապետության Վանաձոր քաղաքում կայացած թեթև ատլետիկայի պատանիների Հայաստանի Հանրապետության առաջնությունում 1000 մ կրոսավազքում 3-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ Լուիզա Դիլոյանին՝ 40000 /քառասուն հազար/ դրամ,
3) 2022 թվականի օգոստոսի 20-ին Հայաստանի Հանրապետության Վանաձոր քաղաքում կայացած թեթև ատլետիկայի պատանիների Հայաստանի Հանրապետության առաջնությունում 500 մ կրոսավազքում 3-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ Սյուզի Դիլոյանին՝ 40000 /քառասուն հազար/ դրամ:
|