Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Կամո բնակավայրի տարածքում գտնվող համայնքային սեփականության 08-051-0067-0002 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող 0,01093 հեկտար մակերեսով հողամասում 2013 թվականին կառուցվել են ինքնակամ համարվող հասարակական նշանակության շինություն, որը մինչ օրս տիրապետում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Կամո գյուղի բնակիչ՝ Մհեր Մկրտիչի Մանուկյանը ով 2024 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարան դիմում է ներկայացրել ինքնակամ կառույցներն օրինականացնելու խնդրանքով:
Հաշվի առնելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության տեղափոխված 0,01093 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, որպես ինքնակամ կառույցներ հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024CRVAL2 ծածկագրով, չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, կամ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 33-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 731-Ն որոշմամբ հաստատված «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող կառույցների նկատմամբ պետական կամ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման կարգի» 2-րդ, 3-րդ կետերի դրույթներով որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Կամո բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 08-051-0067-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության տեղափոխված հողամասի սահմաններում գտնվող 0,01093 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված 75,43 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինությունը ճանաչել օրինական և համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված հասարակական նշանակության շինությունը և դրանով զբաղեցված հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) ձեռք բերելու առաջարկություն անել տվյալ կառույցն իրականացրած անձին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կամո գյուղի բնակիչ Մհեր Մկրտիչի Մանուկյանին։
3. Անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականության իրավունքները ենթարկել պետական գրանցման: