Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 629-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող հենասյուները վարձակալական հիմունքներով տրամադրել օգտագործման և դրանց վրա մալուխների ամրակցման մեկ կետի վճարի չափը սահմանել ամսական 600 (վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ: |