Այսօր: Ուրբաթ, 18 Հուլիսի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 հուլիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 129 ՀԱՍՑԵԻ 08-004-0093-0003 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՈՒՄՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Քաղաքացի Ջիվան Հովհաննեսի Ասոյանը (ծնված 1964 թվականի սեպտեմբերի 13-ին)  դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` իրեն  և իր կնոջը՝ Արմինե Ռաֆիկի  Ասոյանին (ծնված 1972 թվականի մայիսի 1-ին) համասեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի, 1-ին փողոց, 129 հասցեում գտնվող, 0,015083 հեկտար մակերեսով, 08-004-0093-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա գտնվող օրինական շենքում ինքնակամ կատարված ձևափոխումներն օրինական ճանաչելու խնդրանքով:

 Համասեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված 77,9 քառակուսի մետր արտաքին մակերեսով  ձեղնահարկը և ինքնակամ ձևափոխումներն իրականացվել են 2020 թվականին (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում  թիվ 2024YTXVEU ծածկագրով:

 Ղեկավարվելով   քաղաքացիական   օրենսգրքի  188-րդ  հոդվածի   6-րդ  մասի,    «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, 18-րդ կետի բ) և դ) ենթակետերի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված, շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների սահմանված չափը՝ որը Ազատան բնակավայրի (Շիրակի մարզ, 14-րդ գոտի) համար 0,1209 է և հիմք ընդունելով  Ջիվան Հովհաննեսի Ասոյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ախուրյան համայնքի,  Ազատան բնակավայրի, 1-ին փողոց, 129 հասցեի հողամասի վրա գտնվող օրինական շենքում ինքնակամ կառուցված 77,9 քառակուսի մետր արտաքին մակերեսով  ձեղնահարկը, ինչպես նաև ինքնակամ բացված թվով 3 պատուհանները և թվով 5 բացվածքները ճանաչել օրինական՝ սահմանված վճարների դիմաց:

2. Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված հասարակական նշանակության 77,9 քառակուսի մետր արտաքին մակերեսով շինության յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման վճարը կազմում է 20000 դրամ, իսկ ինքնակամ բացված պատուհանների և բացվածքների յուրաքանչյուրի օրինականացման վճարը 10000 դրամ որոնց նկատմամբ կիրառվում է շինության տարածագնահատման գոտիականության 0,1209 գործակցիը։

3. Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր գումարը կազմում է  198034 (մեկ հարյուր իննսունութ հազար երեսուչորս) դրամ, որից՝ 188362 (մեկ հարյուր ութսունութ հազար երեք հարյուր վաթսուներկու) դրամը ձեղնահարկի օրինականացման արժեքն է, իսկ 9672 (ինը հազար վեց հարյուր յոթանասուներկու) դրամը՝ բացվացքների և ձևափոխված պատուհանների օրինականացման վճարն է։

4. Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 3-րդ կետում նշված ընդհանուր գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի համասեփականատերերին  պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

6. Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner