Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 2-րդ հավելվածի 39-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի տարածքում գտնվող, իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր չունեցող, սակայն ըստ էլեկտրոնային կադաստրային քարտեզի որպես քաղաքացու սեփականություն հաշվառված 08-007-0013-0003 կադաստրային ծածկագրով, 0,116565 հեկտար մակերեսով հողամասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Հոլանդական թաղամաս, 5-րդ փողոց, 20/1):
2.Սահմանված կարգով հողամասի նկատմամբ իրավունքները ներկայացնել պատական գրանցման և համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություն: |