Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 42-րդ կետերի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 69-Ա, 70-Ա և 76-Ա որոշումները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին, որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակավայրերը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-2, Շիրակ-4 և Շիրակ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտևորման նախագծերով հաստատված հողամասերի նպատակային նշանակությունների և համայնքի կադաստրային ընթացիկ քարտեզում հողամասերի առկա նպատակային նշանակությունների միջև հակասությունների առկայության դեպքում նախապատվությունը տալ համայնքի գոտևորման նախագծերին և համայնքի կադաստրային ընթացիկ քարտեզում կատարել համապատասխան փոփոխություններ: |