Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակավայրերում գտնվող համայնքային սեփականություն համարվող քսանինը կտոր հողամասերն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու և օտարման մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 272-Ա որոշումը և 2025 թվականի մայիսի 12-ին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանում կայացած հողամասի աճուրդով վաճառքի արդյունքների մասին 2025 թվականի մայիսի 12-ին կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի (բնակավայր՝ Քեթի) սեփականությունը հանդիսացող 08-119-0033-0024 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,009593 հեկտար հողամասը 90000 (իննսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով օտարել աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից, քաղաքացի՝ Սոնիկ Ավետիկի Թորոսյանին, անձնագիր՝ AS 0236647, տրված՝ 19.06.2018թ․, 030-ի կողմից, հեռ./093/08-05-02 և կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
2.Պարտավորեցնել գնորդին՝ սահմանված ժամկետում կատարել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում։