Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության կողմից իրականացվող «Երիտասարդական կենտրոնների ստեղծում» ծրագրի մրցութային փուլում հաղթող ճանաչված «Պանդո» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահի 2024 թվականի մայիսի 03-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Եղիշե Չարենցի փողոց թիվ 12 հասցեում գտնվող թիվ 2 վարչական շենքի երկրորդ հարկի 311 քառակուսի մետր մակերեսով տարածքը անհատույց, տաս տարի ժամկետով տրամադրել «Պանդո» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությանը՝ հիմնանորոգելու և որպես երիտասարդական կենտրոնի տարածք օգտագործելու նպատակով: |