Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 38-րդ կետի «բ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի IV բաժնի 33-րդ և 43.1-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 309-Ա որոշումը, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի 7-րդ փողոց, 5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, հասարակական նշանակության շենքերը և դրանց սպասարկման ու պահպանման համար առանձնացված 08-020-0030-0017 կադաստրային ծածկագրով, 0,13474 հեկտար մակերեսով հողամասն անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել «Արև-Վան» կրթամշակութային հասարակական կազմակերպությանը (հվհհ 05551141)՝ անվճար կրթական ծրագրեր և արտադպրոցական ու ոչ ֆորմալ կրթություն իրականացնելու նպատակով։
2.«Արև-Վան» կրթամշակութային հասարակական կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր։
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները պետական գրանցման նպատակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե։
4.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի 7-րդ փողոց, 5/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը «Արև-Վան» կրթամշակութային հասարակական կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին կնքված պայմանագիրը (վավերացված 23.04.2024 թվական, գրանցամատյան թիվ 2597) լուծել և գույքը հետ վերցնել կազմակերպությունից։
5.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի 7-րդ փողոց, 5 հասցեում գտնվող, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 28122023-08-0053 վկայականով գրանցված համայնքային սեփականություն հանդիսացող 230,06 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով հասարակական նշանակության շենքերը՝ երիտասարդական կենտրոնի երկու մասնաշենքերը ճանաչել օրինական։