Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 15-ի «Այլ անձանց հետ համատեղ հիմնադրման միջոցով «Կենտրոնական Շիրակ ՏԱԽ» հասրակական կազմակերպություն ստեղծելու մասին » թիվ 152-Ա որոշման մեջ «Կենտրոնական Շիրակ ՏԱԽ» բառերից և կետադրական նշաններից հետո ավելացնել «տարածքային զարգացման» բառերը: |