Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 76-րդ հոդվածի 3-րդ մասի, 94-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող ջրային նպատակային նշանակության, 08-006-0120-0002 կադաստրային ծածկագրով 1,716145 հեկտար մակերեսով ջրամբարի պահպանության գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով, վարձակալության իրավունքով, մրցութային կարգով տրամադրել օգտագործման:
2. Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը սահմանել 200000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Մրցույթի մեկ քայլը սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով:
4.Հողամասը վարձակալությամբ օգտագործման տրամադրել տասնհինգ տարի ժամկետով: |