Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |