Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 30-ի թիվ 164-Ա որոշումը և 2025 թվականի մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքապետարանում կայացած աճուրդի արդյունքների վերաբերյալ կազմված 2025 թվականի մայիսի 8-ի թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի 54-րդ փողոց, 16/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող սիլոսի հորը և դրա սպասարկման համար առանձնացված 0,06021 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը 1292000 /մեկ միլիոն երկու հարյուր իննսուներկու հազար/ դրամ արժեքով օտարել աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ Անահիտ Գրենիկի Խնկոյանին, (անձնագիր՝ AL0526667, տրված՝ 01.12.2023թ․, 030 կողմից) և կնքել գույքի օտարման պայմանագիր:
2.Պարտավորեցնել գնորդին՝ սահմանված ժամկետում կատարել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում։