Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող Ախուրյան գյուղի Ջրաշինարարների փողոցի 4-րդ անցուղի 5-րդ շենքի թիվ 4 բնակարանը վարձակալ Մարիամ Երվանդի Աբրեյանի ընտանիքի անդամներին նվիրելու մասին>> թիվ 235-Ա որոշման 1-ին կետում <<100,86>> թիվը փոխարինել <<54,42>> թվով։ |