Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Առափիի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2024 թվականի սեպտեմբերի 30-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի 4637 հոդվածից (այլ ընթացիկ դրամաշնորհ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Առափիի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել 500 000 ( հինգ հարյուր հազար) դրամ՝ դպրոցի ջեռուցման համակարգի վերանորոգման համար: |