Այսօր: Ուրբաթ, 31 Հունվարի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



27 հունվարի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԳՅՈՒՂԻ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ՓՈՂՈՑ 1-ԻՆ ԱՆՑՈՒՂԻ 1 ՀԱՍՑԵԻ 08-007-0174-0024 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 1326-Ա ԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 1498 Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Գևորգ Պարույրի Գևորգյանը (ծնված 06/01/1952 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` սեփականության իրավունքով  իրեն պատկանող Ախուրյան գյուղի Վազգեն Ա-ի փողոց, 1-ին անվուղի, 1 հասցեի 08-007-0174-0024 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,129255 հեկտար մակերեսով հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով:

Սեփականության իրավունքով Գևորգ Պարույրի Գևորգյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի, Վազգեն Ա-ի փողոց, 1-ին անցուղի, 1 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 92,73 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով անասնաշենքը և պարիսպը  կառուցվել են 1997 թվականին (2001 թվականի մայիսի 15-ից առաջ): Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024NPYVTP ծածկագրով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և 22.1 կետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով, ՀՀ կադաստրի կոմիտեի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ Կ-25122024-08-0215 որոշումը, որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի Վազգեն Ա-ի փողոց, 1-ին անցուղի, 1 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 1997 թվականին կառուցված 92,73 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով անասնաշենքը և պարիսպը ճանաչել օրինական առանց վճարների գանձման:

2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1326-Ա և 2024 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 1498-Ա որոշումները ճանաչել անվավեր։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին  պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

4.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner