Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



07 հոկտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 42 ՀԱՍՑԵԻ 08-006-0089-0004 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Սամվել Հմայակի Խաչատրյանը (ծնված 17/06/1951 թվական), դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրիկ բնակավայրի 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, 42 հասցեի 08-006-0089-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,11590 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով:

Սեփականության իրավունքով Սամվել Հմայակի Խաչատրյանին պատկանող Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի  Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, 42 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 85,5 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, աստիճանահարթակը և շվաքարանը կառուցվել է 1989 թվականը (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցը հաշվառված է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 20247CAEJ5 ծածկագրով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և 22.1 կետի պահանջների, որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի  Ախուրյան համայնքի Ախուրիկ բնակավայրի 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, 42 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 85,5 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, աստիճանահարթակը և շվաքարանը ճանաչել օրինական՝ առանց վճարների գանձման:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի  սեփականատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner