Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Ատոմ Արամի Մաթևոսյանը 2022 թվականի հունիսի 21-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 155,42 քառակուսի մետր արտաքին մակերեսով պահեստը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-007-0049-0118 կադաստրային ծածկագրով 0,015542 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի նպատակային նշանակության, պահեստարանների գործառնական նշանակության հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը,Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 155,42 քառակուսի մետր մակերեսով պահեստը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23052022-08-0051), ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-007-0049-0118 կադաստրային ծածկագրով 0,015542 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի նպատակային նշանակության, պահեստարանների գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Ե. Չարենցի փողոց, 20/8 պահեստ) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով` 565574 (հինգ հարյուր վաթսունհինգ հազար հինգ հարյուր յոթանասունչորս ) դրամ արժեքով օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Ատոմ Արամի Մաթևոսյանին (Անձնագիր AN 0684516, տրված՝ 2013 թվականի հոկտեմբերի 17-ին, 030-ի կողմից, բնակության հասցեն` Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Ե. Չարենցի 10 փողոց, տուն 11)։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար՝ Արծրունի Իգիթյանին.
1) Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` վճարման անդորրագրերի հիման վրա:
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով: |