Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արևիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2024 թվականի օգոստոսի 29-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. «Տեղական դերակատարների զարգացում հանուն զարգացման Շիրակի մարզում» (LEAD4Shirak) ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արևիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Տեխնոլաբ» կրթական կենտրոն կառուցելու համար որպես համայնքային 10 տոկոս ներդրում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի 4637 հոդվածից (այլ ընթացիկ դրամաշնորհ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) հատկացնել 731 000 (յոթ հարյուր երեսուն մեկ հազար) դրամ: |