Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրի վարչական ղեկավարի 2022 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 83 գրությունը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Ոռոգման ջրագիծ կառուցելու և ոռոգվող հողերի քանակն ավելացնելու նպատակով, համաձայնություն տալ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրի 08-032-0112 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 300 միլիմետր տրամագծով չշահագործվող մետաղական խողովակաշարի 190 մետր երկարությամբ հատվածն ապամոնտաժելու և 08-032-0127-0002 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականության հողատարածք տեղափոխելու համար: |