Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 83-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 73-րդ և 76-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով «Ար Էներջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի դիմումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մեծ Սարիար բնակավայրի տարածքում գտնվող, 14,602292 հեկտար ընդհանուր մակերեսով 08-080-0597-0001 և 08-080-0002-0001 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտ հողատեսքի և 08-080-0597-0002 կադաստրային ծածկագրով վարելահող հողատեսքի համայնքապատկան հողամասերը հետախուզական և երկրաբանական աշխատանքներ կատարելու նպատակով սերվիտուտի իրավունքով օգտագործման տրամադրել «Ար Էներջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2.Հողամասերի օգտագործման պայմանագիրը կնքել երկու տարի ժամանակով:
3.Հողամասերի օգտագործման համար վճարի չափ սահմանել տարեկան 200000 դրամ:
4.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին առաջարկել՝ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի օգտագործման տրամադրման մասին պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման: |