Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ՝ Գագիկ Ստեփանի Պետրոսյանը 2024 թվականի մայիսի 31-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 109,55 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակի, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-007-0049-0125 կադաստրային ծածկագրով 0,01888 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ԱԽուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 109,55 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-007-0049-0125 կադաստրային ծածկագրով, 0,01888 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան Եղիշե Չարենցի փողոց, 3-րդ անցուղի, 2/1 շինություն, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 13052024-08-0047) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով՝ 362971 (երեք հարյուր վաթսուներկու հազար ինը հարյուր յոթանասունմեկ) դրամ արժեքով, որից՝ 132446 (մեկ հարյուր երեսուներկու հազար չորս հարյուր քառասունվեց) դրամը շինության արժեքն է, իսկ 230525 (երկու հարյուր երեսուն հազար հինգ հարյուր քսանհինգ) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Գագիկ Ստեփանի Պետրոսյանին:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1) Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Գագիկ Ստեփանի Պտրոսյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |