Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-ի թիվ 16-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2.«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3.«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման թիվ 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 3 հավելվածի:
4.«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման թիվ 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 6 հավելվածի: |