ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի գլխավորությամբ տեղի ունեցավ տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցեցին ղեկավարի տեղակալները, համայնքապետարանի աշխատակազմը։
Համայնքի ղեկավարը ևս մեկ անգամ ամփոփեց անցնող տարվա ձեռքբերումները, մատնանշեց բացթողումները։
Զավեն Մանուկյանը բարձր գնահատեց յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը, բայց և կրկին հորդորեց լինել առավել կարգապահ՝պատրաստ լինելով ներդնելու ամբողջ ներուժը ի նպաստ համայնքի զարգացման,ի բարօրություն յուրաքանչյուր բնակչի։
‹‹Տարին խիստ հագեցած է լինելու, մեր սահմանած բարձր նշաձողն էլ ոչ միայն պահպանելու, այլ գերազանցելու ենք։ Շուրջ մեկ տասնյակ սուբվենցիոն ծրագրեր ենք ներկայացրել Կառավարության հաստատմանը՝ մոտ 3 միլիարդ դրամ արժեքով, շարունակելու ենք նաև համայնքային ծրագրերը, ուստի հորդորում եմ, որ յուրաքանչյուրս մեր տեղում իրականացնենք մեր պարտականությունները բարեխղճորեն և անմնացորդ։Չեմ հանդուրժելու աշխատանքային պարտականությունների թերի կատարումը››,- ասել է համայնքի ղեկավարը։
|