Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի անրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 06-ի թիվ 1244-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 883.87․- 883.90., 883․95․-883․97, 883․100․, 883․101․, 883․116․, 883․122․, 883․132․- 883․134․, 883․137, 883․138, 883․139 և 883․140 կետերը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝ 1. Բացառիկ գերակա հանրային շահերի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող, բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված, Բենիամին բնակավայրի տարածքում գտնվող 18 կտոր հողամասերը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու համաձայնություն տալ, համաձայն հավելվածի:
2.Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասերի ցանկը և վաճառքի գները հաստատել համաձայն հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության անունից, որպես ձեռք բերող հանդես եկող, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից առաջարկված փոխհատուցման գումարների չափով:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայքնի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող իրավունքների փոխանցումը: |