Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 201
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 213-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱ ՂԱՆԴԻԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԵՆԻԱՄԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 18 ԿՏՈՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 3-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի անրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 06-ի թիվ 1244-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 883.87․- 883.90., 88395․-88397, 883100, 883101, 883116, 883122, 883132․- 883134883137, 883138, 883139 և 883140 կետերը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին

որոշում է՝

1. Բացառիկ գերակա հանրային շահերի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող, բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված, Բենիամին բնակավայրի տարածքում գտնվող 18 կտոր հողամասերը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի  շրջանակներում  Հայաստանի Հանրապետությանը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու համաձայնություն տալ, համաձայն հավելվածի:

2.Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասերի ցանկը և վաճառքի գները հաստատել համաձայն հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության անունից, որպես ձեռք բերող հանդես եկող, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից առաջարկված փոխհատուցման գումարների չափով:

3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայքնի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող իրավունքների փոխանցումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ՂԱՆԴԻԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(56.04 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner