Քաղաքացի Ժորա Մեսրոպի Մահտեսյանը (ծնված 1949 թվականի հունվարի 13-ին) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` իրեն և իր ընտանիքի անդամներ Սուսաննա Արարատի (ծնված 1954 թվականի հունվարի 22-ին), Մեսրոպ (ծնված 1975 թվականի նոյեմբերի 4-ին) և Էդիկ (ծնված 1976 թվականի հոկտեմբերի 31-ին) Ժորայի Մահտեսյաններին բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի, 7-րդ փողոց, 5 հասցեում գտնվող, 0,22 հեկտար մակերեսով, 08-004-0036-0013 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով։
Բաժնային սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված 584,32 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը, նկուղները աստիճանահարթակները, ավտոտնակները, խոհանոցը, աստիճանավանդակը, օժանդակ շինությունը, զուգարանը, շվաքարանները, հարթակը, ծածկը և պարիսպները կառուցվել են 2006 թվականից 2019 թվականը (2001 թվականի մայիսի 15-ից հետո)։ Ինքնակամ շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024DSBEUD ծածկագրով:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերի, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված, շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների սահմանված չափը՝ որը Ազատան բնակավայրի (Շիրակի մարզ, 14-րդ գոտի) համար 0,1209 է և հիմք ընդունելով Ժորա Մեսրոպի Մահտեսյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ազատան բնակավայրի 7-րդ փողոց, 5 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 584,32 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը, նկուղները, աստիճանահարթակները, ավտոտնակները, խոհանոցը, աստիճանավանդակը, օժանդակ շինությունը, զուգարանը, շվաքարանները, հարթակը, ծածկը և պարիսպները ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց:
2.Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված բնակելի նշանակության 194,5 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տան, աստիճանահարթակի և նկուղի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման վճարը կազմում է 10000 դրամ, իսկ 389,82 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակների, խոհանոցի, աստիճանավանդակի, նկուղների, աստիճանահարթակի, օժանդակ շինության, զուգարանի, շվաքարանների, հարթակի, ծածկի և պարիսպների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 6000 դրամ, որոնց նկատմամբ կիրառվում է շինության տարածագնահատման գոտիականության 0,1209 գործակիցը։
3.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր գումարը կազմում է 517926 (հինգ հարյուր տասնյոթ հազար իննը հարյուր քսանվեց) դրամ, որից՝ 235151 (երկու հարյուր երեսուհինգ հազար մեկ հարյուր հիսունմեկ) դրամը բնակելի տան, աստիճանահարթակի և նկուղի օրինականացման արժեքն է, իսկ 282775 (երկու հարյուր ութսուներկու հազար յոթ հարյուր յոթանասուհինգ) դրամը՝ ավտոտնակների, խոհանոցի, աստիճանավանդակի, նկուղների, աստիճանահարթակի, օժանդակ շինության, զուգարանի, շվաքարանների, հարթակի, ծածկի և պարիսպների օրինականացման վճարն է։
4.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 3-րդ կետում նշված ընդհանուր գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
6.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: