Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերի դրույթներով, հաշվի առնելով, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, Ազատան բնակավայրը ներառող, միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-4 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում 08-004-0006-0002 և 08-004-0006-0003 կադաստրային ծածկագրերով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,583389 հեկտար մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունը նախատեսված է բնակավայրերի նպատակային նշանակության հողերի, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ազատան բնակավայրի տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 08-004-0006-0002 և 08-004-0006-0003 կադաստրային ծածկագրերով, 0,583389 հեկտար մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունները փոխել բնակավայրերի նպատակային նշանակության հողերի, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2.Սույն որոշմամբ կատարված փոփոխությունը գրանցելու նպատակով, ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին: |